
Կիսամերկ ուկրաինուհին հարձակվել է պատրիարք Կիրիլի վրա:
FEMEN շարժման անդամներից մեկը Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքին վրա հարձակվելիս բղավել է “Հեռացիր”:
Միջադեպը տեղի է ունեցել պատրիարքի` Կիևի Բորիսպոլ միջազգային օդանավակայան ժամանելուց հետո, այն պահին, երբ հոգևորականը ինքնաթիռից իջել և շարժվել է դեպի լրագրողները:
Բացի հեռանալու պահանջից, ակտիվիստուհու մարմնին գրված է եղել Kill Kiril` սպանել Կիրիլին: Սակայն, պատրիարքի թիկնազորն անմիջապես հեռացրել է կիսամերկ կնոջը, իսկ պատրիարքը ոչ մի կերպ չի արձագանքել միջադեպին: