
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ արդեն նախկին ղեկավար Մարտին Կարապետյանն ասաց, որ ինքը վատ հոգեվիճակում է եւ անգամ պաշտոնանկ լինելուց հետո դժվարանում է խոսել ինստիտուտում կատարված դաժան սպանության մասին: Հարցին, թե Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում կատարվածում, ինստիտուտի ղեկավարն ասաց. «Եթե չտեսնեի, հրաժարական չէին տա, ինձ հանգիստ թողե՛ք»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: