«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Աժ կանորնակարգով պաշտոններ ստանում են միայն մրցույթում հաղթած անձինք։ «ՉԻ» տեղեկություններով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պահպանում է հայտարարված մրցույթների միայն ձևական կողմը: Իրականում նա իր ենթակայության տակ եղած պաշտոններում նշանակում է միայն իր նախընտրած անձանց: Ի դեպ, սկզբում լինում է նշանակումը, իսկ հետո՝ մրցույթը:
Դրանք էլ տևում են ընդամենը 10 րոպե: Ամենակարևորը մրցույթի վերջն է, երբ սկսվում է իսկական քեֆ-ուրախությունն ու կերուխումը, որը հիշեցնում է դպրոցական քննություններից հետո կազմակերպվող խնջույքները։ Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ ԱԺ հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապի վարչության պետ Արսեն Բաբայանը ևս իր պաշտոնում նշանակվելուց հետո է մասնակցել մրցույթին և «հաղթել»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։