ԱՐՑԱԽՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ԿԱՐՈՂ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախում կայացան նախագահական ընտրություններ, որոնք միջազգային տարբեր դիտորդների կողմից համարվեցին արդար եւ թափանցիկ: Բնականաբար, Հայաստանից մեկնած դիտորդական խումբն էլ արձանագրեց, որ Արցախում կայացան ամենաժողովրդավարական ընտրությունները:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս ԼՂՀ նախագահի ընտրություններն անցան առանց էական խախտումների, թե՞ պարզապես մեր ,թշնամու ջրաղացին ջուր չլցնելու համարե բոլորը միաբերան հայտարարեցին, որ Արցախը ժողովրդավար երկիր է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքս երկրում չեմ եղել, հեռվից եմ հետեւել ընտրությունների ընթացքին: Ծանոթ եմ միայն ընդդիմադիր թեկնածուի հայտարարությանը եւ կարծում եմ, որ անցել են իսկապես նորմալ պայմաններում:
 ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար
ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտեք, ես  արդար, թափանցիկ բառերը, ընտրությունների հետ կապված, դժվարությամբ եմ օգտագործում: Ուղղակի սա այն դեպքն է, երբ մեր պատվիրակությունը, որի կազմի մեջ կային նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային դիտորդական խումբը, արձանագրեց, որ ԼՂՀ-ի ընտրություններն անցան շատ կազմակերպված, գրագետ ու արդար: Եթե ընտրություններն անցած լինեին խախտումներով, ապա հնարավոր չէր լինի այդ ամենը կոծկել:
ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես ընտրություններին դիտորդի կարգավիճակով չեմ մասնակցել, բայց որեւէ հիմք չունեմ չհավատալու խորհրդարանից մեկնած մեր պատվիրակությանը եւ, ընդհանրապես,  միջազգային դիտորդների, կազմակերպությունների այն պնդմանը որ ընտրություններն անցել են ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան: Ես այդ արդյունքն եմ համարում կարեւոր “կռան” Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի համար: Արցախը եւս մեկ անգամ ապացուցեց միջազգային հանրությանը, որ կարող է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել, այնպիսի ընտրություններ, որ անգամ ունակ չեն անցկացնելու տարածաշրջանի այլ երկրներ: Վիճակագրական տվյալներով՝ Ադրբեջանը համարվում է ոչ ազատ երկիր, եւ սա կարեւոր “կռան” պետք  է լինի մեզ համար՝ ասելու, թե այդ ինչպես է, որ Ղարաբաղը պետք է միանա մի երկրի, որն ամեն տարի համարվում է ոչ ազատ: Մենք` միջազգային պատվիրակության պատգամավորներս, պետք է այս փաստը՝ որպես մեծ ազդակ, ներկայացնենք միջազգային հարթակներում:
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ  
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս