
ԱԻՆ-ը ժամը 13.35-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 196 շենքի 66 բնակարանում հուլիսի 27-ին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ տեղի է ունեցել 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով: