Հայաստանում հուլիսի 26-ին գրանցվել է մարդու վրա օձի հարձակման նոր դեպք:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից` օձի խայթման հետեւանքով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ 1943 թվականին ծնված Հարություն Խաչատրյանը: Նրա վիճակը բավարար է:
Նույն օրվա առավոտյան Երեւանի թիվ 121 մանկապարտեզի աշխատողների կողմից հաղորդում էր ստացվել մոտակայքում նկատված օձի մասին: Ժամանած փրկարարները օձ չեն հայտնաբերել:
Նմանատիպ եւս մեկ հաղորդում ստացվել էր Մասիս քաղաքի 7-րդ փողոցի բնակիչների կողմից: Կանչով ժամանած փրկարարները հայտնաբերել էին օձին եւ նրան բաց թողել անվտանգ հեռավորությունում: