Ռուսաստանը չի պատրաստվում «բռնի ուժով» այլ պետություններ ներգրավել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), սակայն կազմակերպության անդամակցությունից շահն ակնհայտ է. ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանում Թուրքմենստանի դեսպան Ալեքսանդր Բլոխինը:
«Ռուսաստանի Դաշնությունը ոչ ոքի «բռնի ուժով» այդ միությանը ներգրավել չի պատրաստվում»,- ասել է Բլոխինը՝ պատասխանելով այն հարցին, թե չի ազդի արդյոք ռուս-թուրքմենական հարաբերությունների վրա այն փաստը, որ Թուրքմենստանը դեռևս չի դիտարկում ԵՏՄ անդամակցության հարցը:
Բլոխինը նշել է, որ «Եվրասիական տնտեսական միությունը կխոսի ինքն իր փոխարեն»:
«Եվրասիական տնտեսական միությունն էլ ավելի լայն հնարավորություններ կընձեռի համագործակցության համար՝ կապիտալի, աշխատուժի, կրթության ոլորտում համագործակցության, առանց վիզայի ուղևորությունների, արտաքին տնտեսական ոլորտում գործողությունների համակարգման համար: Այնտեղ շատ են առավելությունները և հենց այնպես չէ, որ դրան արդեն անդամակցել է Հայաստանն ու շուտով կանդամակցի Ղրղզստանը»,- նշել է Ռուսաստանում Թուրքմենստանի դեսպանը: