Նո՞ր եք հիշել, որ պատերազմի վտանգի մեջ ենք. Արմեն Ռուստամյանը` ԲՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ ասվել է երեկ ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ, Դաշնակցությունը վաղուց է հայտարարել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին, այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Բառ առ բառ կարող եմ ասել, թե Դաշնակցությունը երբվանից է սկսել ներկայացնել դրանք: 2010թ. եղել է ՀՅԴ Գերագույն ժողով, երբ որ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, ժողովի արդյունքները ես ինքս ամփոփել եմ 2010թ. հունիսին: Եվ ասվում էր, որ Դաշնակցությունը ցանկանում է ձևավորել նոր որակի իշխանություն, հիմա մենք լսում ենք, որ այդ որակումը տրվելա ամիսներ առաջ: Ոչ,  էտպես չի: Մենք խոսել ենք և վաղուց ենք խոսում նոր որակի իշխանության մաիսն:  Ասողին լսողա պետք, մենք էտքան ասում ենք, ոչ ոք չի լսում», – նշեց նա:

Արմեն Ռուստամյանը նաև հակասություններ նկատեց ԲՀԿ առաջնորդի ելույթում: Մասնավորապես, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ԲՀԿ առաջնորդը մի կողմից ասում է, որ պետք է փոխել իշխանությունը, իսկ մյուս կողմից ասում, որ պատերազմի վտանգի մեջ գտնվող երկրի համար կառավարման մոդելի  փոփոխությունը վնասներ կհասցնի:

«Դա անհասկանալի է: Նո՞ր եք հիշել, որ այդ պատերազմը կարող է խոչընդոտել: Բա մինչև էտ ինչու էիք կողմ կառավարման մոդելը փոխելուն: Կամ ո՞վ ասեց, որ խորհրդարանական մոդելը թուլացնում է երկրի պաշտպանությունը: Մենք պետք է իմանանք, որ «Ա»-ն ասում ենք, «Բ»-ն էլ պետք է ասենք: Անորոշ է մնում, թե ի վերջո ինչ է պատրաստվում անել», – ընդգծեց նա:




Լրահոս