Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը դիմում էր գրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ:
Դա կապված էր ինստիտուտում տեղի ունեցած դաժան սպանության հետ: