Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը հունվարի 21-ին 2 ամսով երկարացրել է պետության դավաճանության մեջ մեղադրվող Գենադի Կրավցովի կալանքի ժամեկտը:
Կրավցովի ձերբակալման մասին առաջինը հայտնել է «Ինտերֆաքսը»: Լեֆորտովյան դատարանի մամլո քարտուղարը BBC-ի ռուսական ծառայությանը հաստատել է տեղեկությունը՝ պարզաբանելով, որ Կրավցովը ձերբակալված է եղել դեռևս 2014 թ մայիս ամսին:
Մամլո քարտուղարի խոսքով՝ գործը «Բացարձակ գաղտնի է» կնիքի տակ է, դրա մանրամասները չեն բացահայտվում:
«Ինտերֆաքսը» սեփական իրազեկ աղբյուրին հղում տալով՝ հայտնում է, որ Կրավցովը կասկածվում է Արևմուտքին գաղտնի տեղեկություններ տրամադրելու մեջ:
Նշվում է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՌԴ իշխանությունները պետական դավաճանության մեջ մեղադրանքով մի քանի քրեական գործեր են հարուցել: