
Այսօր ժամը 15:00-ին, Գյումրիում ավտոերթ է նախատեսված հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով: Այս մասին ասվում է երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում.
«Վերահաստատելով սադիստին ( Վալերի Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին տալու մեր պահանջը և դատապարտելով ոստիկանների նկատմամբ ցանկացած տիպի բռնություն, հասկանալով ցույցի ընթացքում մարդկանց վարքագիծը և գնահատելով պահի ամբողջ լրջությանը և էմոցիոնալ լինելը, պահանջում ենք վերջ տալ ցույցի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումները և անմիջապես ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին»:
Նշենք, որ երթուղին նախատեսված է՝ մարզպետարան-ոստիկանություն-դատախազություն ուղղությունով: