
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ճանաչվել է վերջին 50 տարիների ընթացքում վատագույն պետքարտուղարը: Այս մասին են վկայում միջազգային հարաբերությունների ոլորտում 1615 ամերիկացի գիտնականների շրջանակներում անցկացված հարցման արդյունքները: Հարցումն անցկացրել է Foreign Policy պարբերականը. փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես կարծում են հարցվածները, առավել արդյունավետ արտաքին քաղաքականություն է վարել Հենրի Քիսենջերը, ով պետաքարտուղարի պաշտոնն է զբաղեցրել 1973-1977թթ.:
Երկրորդ հորիզոնականում է Ջեյմս Բեյքերը, որին հաջորդում են Մադլեն Օլբրայթն ու Հիլարի Քլինթոնը: