Համոզված եմ, որ այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԱԺ նախագահի հարցազրույցին, այս մասին նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Նշենք, որ Գալուստ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, թե ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվար ընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին:
«Ես վիրավորելու համար չեմ ասում, որովհետև սա Գալուստ Սահակյանի արտահայտությունները չեն: Ես կցանականյի բանավեճի մեջ մտնել բովանդակային առումով: Այստեղ հակասություններ փնտրելը պոպուլիստական է», – նշեց նա: