
Յուրմալայում ավարտված “Նոր ալիք” միջազգային երգի մրցույթի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչ Նիլուն: Նա ստացել է “բյուրեղապակե ալիք” մրցանակն ու 50 հազար եվրո դրամական պարգևը:
Երկրորդ տեղում հայտնվել է Իտալիայի ներկայացուցիչը և արժանացել “բյուրեղապակե ալիք” մրցանակի, և 30 հազար եվրո դրամական պարգևի:
Երրորդ տեղը բաժին է հասել Ուկրաինայի ներկայացուցչին:
Մրցույթին մասնակցում էին 16 ներկայացուցիչներ` 14 երկրներից: Հայաստանը ներկայացնում էր Սուրեն Առուստամյանը: