Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն անդրադարձավ երեկ խորհրդաժողովի ժամանակ ԲՀԿ առաջնորդի թիկունքում նստած անձանց, ովքեր ժամանակին «դոշ էին տալիս» ՀՀԿ-ի համար:
Ի պատասխան Ստեփան Մարգարյանը նշեց, թե համաժողովը բավականին ազատ էր, և բոլոր նրանք, ովքեր դիմում էին տվել մասնակցության, գրեթե բոլորն էլ թույլտվություն էին ստացել:
«Մենք թաքուն ոչինչ չենք արել, ամեն ինչ եղել է բաց: «Ագենտներ»-ի խնդիր չեմ կարծում, որ կա», – նշեց նա և հայտարարեց, որ համաժողովից առաջ իշխանության մոտ ցայտնոտ էր առաջացել՝ քանի ուժեր էին միավորվում: