Թիվ 12 հատուկ դպրոցի երեխաները`  Երևան քաղաքի պատմության թանգարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ  Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի , ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող  համար 12 հատուկ դպրոցի  երեխաների համար կազմակերպել էր այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան:

Այցելության ընթացքում երեխաներին ներկայացվել են  ժամանակավոր ցուցահանդեսների սրահում  տեղ գտած տիկնիկների հավաքածուն,  թանգարանում առկա ցուցանմուշներն ու պատմամշակութային արժեք ներկայացնող այլ առարկաները, վավերագրերը:  Նմանօրինակ նախաձեռնություններ առաջիկայում կյանքի կկոչվեն նաև կրթամշակութային այլ հաստատությունների երեխաների համար:




Լրահոս