
Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանը, ով ձերբակալվել էր փետրվարի 4-ին, ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ նա մասնակցել էր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի դեպքերի առնչությամբ տեղի ունեցած բախումներին:
Այս պահին կատարվում են անհրաժեշտ ձևակերպումները:
Իսկ Մ. Ալեքսանյանի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս մասին դեռևս որևէ տեղեկություն չունի, փաստաբանի հետ գտնվում է ոստիկանությունում և փձորձում են պարզել՝ իրականում ինչ է տեղի ունենում.«Որդուս չեմ տեսել, ձեզանից իմացա, որ նման բան կա»: