
Վայոց ձորի մարզի Արտավանի գյուղապետից այսօր` հուլիսի 29-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-17.00-ի սահմաներում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել է գյուղի պտղատու ծառերի բերքի մոտ 60%-ը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, տարածքը “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: