
Հուլիսի 30-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բարեկամության փողոցի թիվ 3 շենքի 15-րդ բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, Կ. Ջաղալյանին պատկանող բնակարանում այրվել է հյուրասենյակի ջահը և 2 դուռ, միջանցքում մանրահատակից 4,5 քմ հատված: