
Չեխիայում փախուստի դիմած կովը հարձակվել է ոստիկանի վրա, ով փորձել է կենդանուն վերադարձնել նրա տիրոջը: Միջադեպը գրանցվել է անցած երկուշաբթի օրը Չեխիայի արևելքում գտնվող Յարոմերժ քաղաքի շրջակայքում:
Ոստիկանության հերթապահությունն արձագանքել է անհետացած կովը գտնելու տեղացիներից մեկի խնդրանքին: Ոստիկանները բավականին արագ հայտնաբերել են կենդանուն և որոշել ինքնուրույն կերպով նրան վերադարձնել ֆերմա: Սակայն կովն ընկել է ոստիկանի հետևից՝ ջարդելով վերջինիս ծառայողական մեքենան: