
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` շփման գծում լարվածությունը նվազեցնելուն ուղղված ջանքերը:
Այս մասին վերջինս գրել է Թվիթերի իր էջում:
«Մյունխենի անվտանգության համաժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քննարկելու համար լավ հանդիպում եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ: Մենք ողջունում ենք լարվածությունը նվազեցնելուն ուղղված նրա ջանքերը»,- գրել է Ուորլիքը: