
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` հուլիսի 29-ին դիտել է Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը նույն օրը հյուրընկալվել է նաեւ խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայաստանցի մարզիկների պատվին Հայ Առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին: