«ԲՀԿ-ն պատրաստվում է 2017-ի ընտրություններին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ հրավիրած խորհրդաժողովի հետ կապված քննարկումներ կլինեն ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստում, ապա կլինի հայտարարություն, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արդեն տվել է իր մեկնաբանությունը: ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն արտահայտությանը, թե  գնդակն իշխանության դաշտում է, Բաղդասարյանը նշեց. «Բնականաբար, ցանկացած երկրում գնդակն իշխանության դաշտում է»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի հայտարարությանը, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հարցազրույցը` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ նա չէր գրել, ապա Բաղդասարյանն ասաց, որ ԱԺ նախագահը կարող է ցանկացած ժամանակ առանց պատրաստի ելույթի հանդես գալ, կարևորն այն է, որ տեքստի գաղափարն ու խոհեմությունը հակասական չլինեն, ինչպես` ուրիշների դեպքում:

Այն հարցին, թե Ծառուկյանն արտահերթ, թե հերթական ընտրությունների է գնալու՝ հետևելով ելույթին, նա պատասխանեց, որ ԲՀԿ-ն պատրաստվում է 2017-ի ընտրություններին:




Լրահոս