
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք համարվող Հալեպ քաղաքից փախել է շուրջ 200 հազար մարդ այն բանից հետո, երբ երկրի կառավարական զորքերը հակահարձակում են սկսել: Այս մասին Նյու Յորքումʽ ՄԱԿ-ի գրասենյակում, հայտարարել է կազմակերպության հումանիտար առաքելության ղեկավար Վալերի Ամոսը: Նա անհանգստություն է հայտնել Սիրիայի իշխանությունների կողմից տանկերի, հրազենի եւ այլ ծանր սպառազինության օգտագործման հետ: Նրա տվյալներով՝ բնակիչների մեծ մասը ցանկանում են լքել ռազմական գործողությունների գոտին, սակայն դրա հնարավորությունը չունեն: Բացի այդ, Հալեպում խմելու ջրի, պարենամթերքի, ներքնակների ու ծածկոցների եւ այլ հիգիենիկ պարագաների պակաս է առաջացել: