Նոր Նորքի 9-րդ զանգվածում խանդի պատճառով նռնակ են պայթեցրել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի շենքերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դեռևս անձը չպարզված տղամարդը խանդի պատճառով բնակարաններից մեկում նռնակ է պայթեցրել: Կան տուժածներ, որոնց տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Armlur.am-ի նկարահնող խումբը դեպքի վայրում է. մանրամասները և տեսանյութը՝ այստեղ:

Ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ ժամը 12.40-ին իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում  վիճաբանություն է տեղի ունենում, և  հնարավոր է, սպանություն է կատարվել: Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանների ձեռնարկած արագ և անհետաձգելի  միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել  նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող , 1963 թ. ծնված Մելիք Գալստյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:




Լրահոս