
Գյումրիի քաղաքապետարանը հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե Վարդան Ղուկասյանի համար ստորագրահավաք է նախաձեռնվել Գյումրիում:
Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
“Ի պատասխան տպագիր եւ էլեկտրոնային մամուլում վերջին օրերին տարածված տեղեկատվության, թե Գյումրիում երիտասարդների կողմից կազմակերպվել է ինչ-որ ստորագրահավաք՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, պարզաբանում ենք, որ Գյումրիիքաղաքապետը եւ նրա թիմակիցները նշված ակցիաների, ինչպես նաեւ էլեկտրոնային քվեարկությունների կազմակերպման հետ որեւէ առնչություն չունեն եւ չեն ունեցել: Դա հարիր չէ քաղաքապետի աշխատաոճին:
Սփռված տեղեկատվությունը կեղծ է”: