
Փետրվարի 5-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները «Մալաթիա» գյուղմթերքի շուկայի մոտից, զենք-զինամթերք և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարդան Զ.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է «ափիոն» թմրամիջոցի նմանվող, 12.9 գ մուգ շագանակագույն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: