
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հայտնել է 2015 թվականի առաջին ամսվա մի շարք անվանակարգերում լավագույնների անունները։
Հունվար ամսվա լավագույն թենիսիստուհի է ճանաչվել Սերենա Ուիլյամսը, ով հաղթանակել է Ավստրալիայի բաց առաջնությունում։ Տարվա առաջին «Ծագող աստղ» մրցանակին արժանացել է մեկ այլ ամերիկացի Մեդիսոն Կիզը, ով Մելբուրնում հասել է կիսաեզրափակիչ փուլ։
Հունվարի լավագույն հարվածը Մարիա Շարապովայինն է, որը նա կատարել է Անա Իվանովիչի հետ խաղում: