Բակո Սահակյանն ընդունել է «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի մասնակիցներին, ովքեր Արցախ են ժամանել Հարավային Կովկասում շրջագայության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում երաժիշտները ներկայացրել են նախագծի նպատակները՝ նշելով, որ հետկոնֆլիկտային գոտիներում բարեգործական համերգների ու վարպետության դասերի միջոցով իրենց ներդրումն են ունենում խաղաղության ամրապնդման գործում:

Կարեն Միրզոյանն իր հերթին նշել է, որ արվեստը չի ճանաչում սահմաններ և ընդգծել քաղաքական ու կրոնական տարբեր հայացքների տեր մարդկանց համախմբմանն ուղղված նման նախագծերի կարևորությունը:




Լրահոս