Գյումրիի բախումների գործով ձերբակալվածն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի բախումների գործով ձերբակալված Մնացական Ալեքսանյանին արդեն բաց են թողել Ախուրյանի Ձերբակալվածների պահման վայրից: Այս մասին տեղեկանում ենք  Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանից:

«Ոչ մի բան չեմ ուզում ասել, մենակ մեկ րոպե առաջ ուզում եմ շուտ տուն հասնել, քանի որ մայրս նոր վիրահատված է,  եւ բոլորդ հասկանում եք՝ հիմա ինչ վիճակում է, երկու օր ինձ չի տեսել»,-ասաց Մնացական Ալեքսանյանը:

Այն հարցին, թե ֆիզիկական բռնություններ, ճնշումներ գործադրվե՞լ են, Մ. Ալեքսանյանը նշեց.

«Ես ընդհանրապես ճնշումների չեմ ենթարկվում»:

Լուսանկարը` ԳԱԼԱ-ի




Լրահոս