Հայաստանում գործող բոլոր ապահովագրական գործակալությունները ներառված են 1000 խոշոր հարկատուների ցանկում: Armlur.am-ն ուսումնասիրելով ցանկը, պարզեց, որ որոշ ընկերություններ 2013թ.-ի համեմատ սկսել են ավելի քիչ հարկեր վճարել:
Օրինակ, «Ինգո Արմենիա»-ն 2014թ.-ին պետությանը վճարել է մոտ 352 մլն դրամ հարկ, մինչդեռ 2013-ին վճարել էր 456 մլն դրամ: 2013-ին այս ընկերությունը եղել է 241-րդ հորիզոնականում, իսկ 2014-ին`335-ում:
«Ռոսգոսստրախ Արմենիան» անցած տարի վճարել է 543 մլն դրամ հարկ, իսկ 2013թ.-ին` 651 մլն դրամի: «Արմենիա Իշուրանսը» գրեթե կրկնակի քիչ է վճարել: 2014թ.-ին այս ընկերությունը վճարել է 125 մլն դրամ, 2013թ.-ին` 233 մլն դրամ:
«Նաիրի Ինշուրանսը», սակայն ավելացրել է հարկերը: 2014-ին այս ընկերությունը 320 մլն դրամ է վճարել, իսկ 2013-ին` 178 մլն: «Ռեսոն» 2013-ին վճարել էր 405 մլն դրամ, իսկ 2014-ին` 458 մլն:
«Սիլ ինշուրանս»-ը գտնվում է համեմատաբար կայուն կարգավիճակում և երկու տարիների ընփացքում էլ վճարել է 184 մլն դրամ: