Սուպերմարկետների հարկային վճարումներն ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունները` սուպերմարկետները խոշոր հարկատուներ են:

Armlur.am-ը ներկայացնում է, թե 2014-ին որքան հարկ են վճարել խոշոր սուպերմարկետները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, որը շահագործում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը և հանդիսանում է առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական ներկրողը Հայաստանում, 2013-ին եղել է 1000 խոշոր հարկ վճարողների 4-րդ հորիզոնականում, վճարել 18 մլրդ 759 մլն 356 հազար դրամ հարկ, 2014-ին՝ 3-րդ տեղում` 21 մլրդ 571 մլն 522 հազար դրամ հարկով:

Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» Գրուպը 2013-ին եղել է 209-րդ հորիզոնականում, վճարել 533 մլն 526 հազար դրամ հարկ, 2014-ին` 168-րդ հորիզոնականում՝ 691 մլն 844 հազար դրամ վճարած հարկով:

«Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ն, որը շահագործում է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, 2013-ի խոշոր հարկատուների ցանկում առհասարակ չի եղել: Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող սուպերմարկետը 2014-ին եղել է 773-րդ հորիզոնականում և վճարել 137 մլն 593 հազար դրամ հարկ:

Նախկին ոստիկանապետի որդու սուպերմարկետի գրեթե հարևանությամբ է գտնվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» սուպերմարկետը: 2014-ի հարկատուների ցանկում այն զբաղեցրել է 716-րդ հորիզոնականը՝ վճարելով 147 մլն 864 հազար դրամ հարկ:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող «Նոր Զովք» սուպերմարկետը 2013թ. զբաղեցրել է  577-րդ հորիզոնականը, վճարել 181 մլն 824 հազար դրամ, իսկ  2014-ին` 409-րդ հորիզոնականում, վճարել է 283 մլն 216 հազար դրամ:

Նշենք, որ նշված ժամանակահատվածում ավելացել են փակվող միջին և մանր խանութները, ինչի հետևանքով առևտուրը կենտրոնացել է շուկայի խոշոր խաղացողների ձեռքում, ինչն ավելի պարզ է դարձնում, թե ինչպես են վերջիններս ավելացրել հարկերը:




Լրահոս