Փետրվարի 4-ին Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության նորընտիր կենտրոնական վարչության անդամներն այցելեցին Իրանում ՀՀ դեսպանություն:
Վարչության անդամների հետ հանդիպման ընթացքում Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը խոսեց կազմակերպության գործունեության մասին և բարձր գնահատեց վերջինիս ծավալած աշխատանքները:
Կազմակերպության նորընտիր վարչության նախագահ Գևորգ Վարդանը հակիրճ ներկայացրեց կազմակերպության հովանու ներքո իրականացվող աշխատանքները, մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Հանդիպման վերջում դեսպան Առաքելյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Անկախության տոնի առթիվ շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը և պատվոգիրը հանձնեց Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի ատենապետ Գևորգ Վարդանին: