Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից հանգստյան օրերին և երկուշաբթի օրվա համար սահմանված տվյալների համաձայն՝ եվրոյի փոխարժեքը ռուբլու հանդեպ նվազել է 2,28 ռուբլով և կազմել 75.6591 ռուբլի, իսկ դոլարինը՝ 2.57 ռուբլով՝ հասնելով 66.0432 ռուբլու. այս մասին են վկայում Ռուսաստանի բանկից ստացված տվյալները:
Երկարժութային զամբյուղի արժեքը (0.55 դոլար ու 0.45 եվրո), հանգստյան օրերի ու երկուշաբթի օրվա համար սահմանված տվյալների հաշվարկով, նվազել է 2.43 ռուբլով՝ կազմելով 70.37 ռուբլի: