Համացանցն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու ժամանակակից գործիք է, որն անհրաժեշտ պահին կարող է օգնության հասնել և լրացնել ինֆորմացիոն բացը: Դրա կարևորության մասին խոսում են բոլորը: Գոյություն ունի, սակայն, դրանից օգտվելու մշակույթ, որը, ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է պահպանել: Երբ համացանցում հայտնվում են երեխաները, այն կարող է մատուցել նաև ոչ ցանկալին:
Որքանո՞վ են ծնողները տեղեկացված, թե համակարգչի առջև նստած իրենց անչափահասին ինչ է մատուցում համացանցը: Հնարավո՞ր է, արդյոք, մշտապես հետևել երեխաներին: Այս հարցն այսօր հուզում է աշխարհի շատ երկրների բնակիչների: Նրանցից շատերը նշում են ապահով համացանցի օրը: Խնդիրն արդիական է նաև Հայաստանում:
Հաճելի է, երբ գործարար շահն ու պատասխանատվությունը ոչ միայն չեն հակասում, այլև, լրացնելով միմյանց, տալիս են ցանկալի արդյունք: Ինտերնետը երեխաների համար միայն նոր գիտելիք ձեռքբերելու, աշխարհընկալում ձևավորելու և զարգանալու միջոց դարձնելու, ինչպես նաև նրանց անցանկալի և վտանգավոր բովանդակությունից զերծ պահելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը երկու տարի առաջ հանրությանն առաջարկել է հատուկ ինտերնետ փաթեթ՝ «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» սակագնային պլանը, որը թույլ է տալիս վերահսկել դիտվող բովանդակությունը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված կայքեր: Ավելին, այս փաթեթից օգտվող բաժանորդները հնարավորություն են ստանում բոլորովին անվճար օգտվելու աշխարհում լավագույններից մեկը համարվող հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:
Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով: