
Ֆրանսիայի Մարսել քաղաքի ոստիկանները որոնումներ են իրականացնում հանցագործ խմբի նկատմամբ, ովքեր քաղաքի 13-րդ թաղամասում, հենց փողոցում սպանել են 16-ամյա մի պատանու,- գրում է РИА Новости-ն:
Ոստիկանները գտել են մարդասպանների մեքենան, որի սրահում հայտնաբերվել է սպանության գործիքը՝ “կալաշնիկով” ավտոմատը։ Ըստ քաղաքային ոստիկանության վարկածի՝ ոճրագործության դրդապատճառը թմրամաֆիայի խմբավորումների միջեւ ծագած հակամարտությունն է։