
Մեծ Բրիտանիայի Հադերսֆիլդ քաղաքի 24-ամյա բնակչուհին ով ի ծնե արգանդ չունի, որդի է ունեցել: Նա տառապում է բացառիկ գենետիկական հիվանդությամբ եւ բժիշկներն արգելել էին նրան հղիանալ: Անգլիացի գինեկոլոգները բրիտանուհու ձվաբջիջները, ինչպես նաեւ նրա ամուսնու սպերմատոզոիդները տեղադրել են ամուսնու զարմուհու արգանդում: Վերջինս լիովին առողջ զավակ է լույս աշխարհ բերել: