Հռոմի պապը թույլատրել է հարվածել երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր հերթական ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հավանության է արժանացնում երեխաներին մարմնական վնասվածքներ հասցնելը: Ընդ որում, Պոնտիֆիկոսի խոսքերով՝ երեխաներին հարվածել անհրաժեշտ է բացառապես դաստիարակչական նպատակներով՝ չնվաստացնելով նրանց արժանապատվությունը. հայտնում է The Guardian-ը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիշել է, թե ինչպես է մեկ անգամ ամուսնական զույգերի հետ հանդիպման ժամանակ հայրերից մեկը հայտարարել, որ երբեմն հարվածում է երեխաներին, սակայն դրա հետ մեկտեղ՝ երբեք երեխայի դեմքին չի հարվածում: Տղամարդը պատմել է, որ եթե անգամ պատժել է երեխաներին, «դա միայն արդարացիորեն է արել»:

«Չափազանց կարևոր է ոչ մի դեպքում երեխային չստորացնել»,- հայտարարել է Հռոմի պապը:




Լրահոս