«Մոսադ»-ը զգուշացնում է Եվրոպային պատրաստվող ահաբեկչությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի «Մոսադ» հետախուզությունը զգուշացրել է Եվրամիությանն այն մասին, որ իսլամիստ ծայրահեղականները ԵՄ տարածքում 10 խոշոր ահաբեկչական ակտ են նախապատրաստում:

Պարզաբանվում է, որ այդ ծրագրի իրագործման համար եվրոպական երկրների տարածք են ուղարկվել հարյուրավոր ահաբեկիչներ:

Ինչպես նշում է «Մոսադ»-ը, խոսքը նրանց մասին է, ովքեր ունեն օրինական քաղաքացիություն, աշխատանք ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Նշվում է Իտալիայի տարածքում ահաբեկչությունների հնարավորության մասին: Իտալացի փորձագետների կարծիքով՝ ահաբեկիչների համար թիրախ կարող է դառնալ Հռոմի կաթոլիկ եկեղեցին:

ԵՄ անդամ երկրների մեծ մասում ահաբեկչության վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույն՝ «կարմիր» մակարդակի:




Լրահոս