Սպառողական շուկայում արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. հունվարին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: Գնաճը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 4.5% գնաճով: Ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում նշված ժամանակահատվածում գներն ու սակագներն աճել են 0.5%-ով:

2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.3 %, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ՝ ոգելից խմիչք և ծխախոտ)` 105.3%, ոչ պարենային ապրանքներինը` 102.4%, ծառայությունների սակագներինը`103.2%:

2015թ. հունվարին, 2010թ. համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 127.4%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ՝ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 133.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 117.4%, ծառայությունների սակագներինը՝ 121.0%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.2-3.6% գնաճ:

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.2%-ով:




Լրահոս