
“SOS Սեւան” ֆիլմը գերմանական հայտնի NaturVision կինոփառատոնում “Երեխաների ֆիլմեր” անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի: Ֆիլմը պատմում է Սեւանա լճի բնապահպանական խնդիրների մասին:
Ֆիլմը նկարահանվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ (FPWC) Արեւորդի բնապահպանական կրթական ծրագրի շրջանակներում` հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍելլ-ՄՏՍ–ի աջակցությամբ: NaturVision կինոփառատոնն ամեն տարի անցկացվում է Գերմանիայի Լյուդվիգսբուրգ քաղաքում եւ Եվրոպայում այն ամենահայտնի փառատոններից է: