ՄԻՊ-ը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտե: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, դրանով իսկ ընդունեց, որ երեխաներն իրենց տարիքային, մտավոր եւ ֆիզիկական զարգացվածության մակարդակի ուժով համարվում են խոցելի հատուկ խումբ եւ կարիք ունեն մշտական հոգատարության ու պաշտպանության: Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի 2004թ.-ի եզրափակիչ դիտողությունները`  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2011թ.-ին հիմնվեց երեխաների իրավունքների պաշտպանության բաժին: ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեին ներկայացվող այս զեկույցը պատրաստել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Հայաստանի Հանրապետության կողմից Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ:
Զեկույցի պատրաստման ընթացքում հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարին ներկայացրած 3 եւ 4 պարբերական զեկույցները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցը եւ մի շարք այլ փաստաթղթեր:




Լրահոս