
ԱԻՆ-ի տեղեկամցամբ` hուլիսի 31-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով: