Forbes-ի տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ ավագ խոհարարը ծագումով շոտլանդացի Գորդոն Ռամզին է: Նա անցած տարի աշխատել է 38 միլիոն դոլար:
Իսկ անգլիացի խոհարար Ջեյմի Օլիվերը, որը ըստ The Sunday Times-ի գնահատականի հանդիսանում է աշխարհի ամենահարուստ ավագ խոհարարը, բացակայում է ներկայացված ցուցակից: Երկրորդ տեղում Ռեյչել Ռեյն է՝ 25 միլիոն դոլար եկամուտով, իսկ ավստրալացի Վուլֆգան Պակը երրորդ հորիզոնականում է՝ 20 միլիոն դոլար եկամուտով: 4-րդ հորիզոնականում է ամերիկուհի Փոլա Դին: Նա 2011-ին աշխատել է 17 միլիոն դոլար: 13 միլիոն դոլար եկամուտով հնգյակը եզրափակում է ամերիկացի ավագ խոհարար Մարիո Բատալին: 5-րդ հորիզոնականում է ծագումով Ֆրանսիայից Ալեն Դյուկասը (12 մլն դոլար), 6-րդում՝ամերիկացի Թոդ Ինգլիշը (11 մլն դոլար), 7-րդում՝ճապոնացի Մոբու Մատսուխիսան(10 մլն դոլար), իսկ 8-րդում ամերիկացի Բոբի Ֆլեյը (9մլն դոլար): Աշխարհի ամենահարուստ ավագ խոհարարների ցուցակը եզրափակում է ամերիկացի Գայ Ֆիերին իր համեստ՝ 8 մլն դոլար եկամուտով: