կանխվել են ապօրինի գործունեության մի շարք դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս հարկային դաշտից դուրս գործող հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտ, ատամնաբուժարան ու չդրոշմավորված օղու վաճառքի դեպքեր են բացահայտել:  Պարզվել է, որ հանրային սննդի եւ զվարճանքի ապօրինի կետը գործել է Բաղրամյան 1/1 հասցեում, որի գործունեությունը կազմակերպել էր Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Սամվել Խուդոյանը: Իսկ մյուս դեպքերն էլ հայտնաբերվել են Մխչյան գյուղում:  Պարզվել է, որ գյուղի բնակիչ Ավետ Պողոսյանն, առանց համապատասխան լիցենզիայի եւ պետական գրանցման, ատամնաբուժական ծառայություն է մատուցում բնակիչներին, իսկ ,Ջոնաշ.Մե մթերային խանութում վաճառվում են չդրոշմավորված օղիներ:  Իսկ օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի աշխատակիցներն էլ օրերս Երեւան-Սեւան մայրուղու սկզբնամասում ապօրինի գիշերային ակումբ են հայտնաբերել: Պարզվել է, որ անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել է Երեւանի բնակիչ Էրվին Մելիքյանը: Մեկ այլ դեպքով էլ Աբովյան քաղաքում հայտանբերվել է շշերի ընդունման կետի ապօրինի գործունեություն: ՕՀՎ 17-րդ բաժնի կողմից վերջերս բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 10 դեպք, որի արդյունքում կազմվել են համապատասխան վարչական ակտեր եւ լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 3 միլիոն դրամի հարկային պարտավորություն: Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկային դաշտից դուրս գործող ձեռնարկատիրության բացահայտմանն ուղղված միջոցառումները:




Լրահոս