Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-11-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: