
Թունիսցի ծանրորդ Հալիլ Էլ Մաուին կարող էր Թունիսի պատվիրակության առաջին մեդալը նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում, եթե նրա մարզիչը չսխալվեր հաշվարկում: Մինչեւ 56 կգ քաշայինների պայքարում հանդես եկող թունիսցի ծանրորդը պոկում վարժությունում զբաղեցրեց երկրորդ տեղը, սակայն նա չմասնակցեց հրում վարժությանը: Պատճառն այն էր, որ Մաուիի մարզիչը առաջին մոտեցման համար սխալմամբ պատվիրել էր 158 կգ՝ նախապես պլանավորված 148 կգ-ի փոխարեն: