
Երևանի «Արարատի» և Կապանի «Գանձասարի» նախկին պաշտպան Գորան Օբրադովիչը ելույթները կրկին կշարունակի Հայաստանում. տեղեկացնում է ղազախական sports.kz կայքը:
28-ամյա սերբ ֆուտբոլիստը, ով 2014 թվականի ամռանից հանդես էր գալիս Սեմեի «Սպարտակում», այլևս չի հետաքրքրում ղազախական ակումբին:
Աղբյուրը հավելում է, որ Օբրադովիչն իր ելույթները կշարունակի Երևանի «Ալաշկերտում»: