
Ձյուդոյի 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արմեն Նազարյանը ավարտեց իր մրցելույթները Լոնդոնի օլիմպիական խաղերում: 1/16-րդ եզրափակիչում Ռայմոնդ Օվինուի նկատմաբ հաղթանակ տանելուց հետո հայ ձյուդոիստը 1/8-րդ եզրափակիչում պարտվեց Լեհաստանը ներկայացնող Պավել Զագրոդնիկին: Արդյունքում օլիմպիական ձյուդոյի մրցաշարում Հայաստանը ոչ մի մեդալ չվաստակեց: