
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012-ի օգոստոսի 3-ից գործարկվելու են նաև երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.
Արցախի պողոտա – Գ. Նժդեհի փողոց,
Գայի պողոտա – Քոչարյան փողոց,
Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոց,
Վաղարշյան փողոց – Խաչատրյան փողոց,
Մարգարյան փողոց – Հալաբյան փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: